
Հոնկոնգի նոր ղեկավար է ընտրվել Քերի Լամը, ով առաջին կինը կլինի այդ պաշտոնում` պատմության ընթացքում: BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Լամը վայելում էր Պեկինի աջակցությունը, և նրա հաղթանակի հարցում քչերն էին կասկածում:
Վարչության ղեկավարն ընտրվում է ոչ թե համընդհանուր ընտրություններում, այլ 1200 անդամ ունեցող հանձնաժողովի կողմից, որտեղ մեծամասնությունը պատկանում է ընտրիչներին, որոնք էլ աջակցում են Չինաստանի կառավարության շահերը: