Լոնդոնի «Չելսի»-ն ցանկանում է ամռանը ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատային: «AS»-ը հայտնում է, որ հարձակվողը գոհ չէ մադրիդյան ակումբում իր կարգավիճակով և դիտարկում է ակումբը փոխելու տարբերակը:
Նա ցանկանում է խաղային մշտական պրակտիկա ստանալ: Հավելենք, որ Մորատան «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ աշխատելու փորձ ունի: Լոնդոնցիներն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստ են 65 մլն եվրո առաջարկել: