
Այսօր «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում: Նրանք լինելու են մի քանի քաղաքներում, իսկ ժամը 17:00-ին էլ Վանաձորի «Արցախ» պուրակում նախատեսված է հանրահավաք-միջոցառում:
Դաշինքի առաջնորդներն Ալավերդի քաղաքում քայլերթ անցկացրեցինև ալավերդցիներին կոչ արեցինապրիլի 2-ին քվեարկել իրենց դաշինքի օգտին: ԵԼՔ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց. «Գնացեք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին՝ վերցնելով համար 1 քվեաթերթիկը և չհուսահատվեք, ժողովուրդ ջան, որովհետեւ ելք կա»:
Ելույթ ունեցավ նաև Էդմոն Մարուքյանը, ով նշեց, որ այս անգամ բացառիկ հնարավորություն կա քվեարկությամբ սկսել փոփոխությունների ընթացքը: «Ապրիլի 2-ին սպասվող ընտրություններում մենք բոլորս ունենք հնարավորություն` մեր քվեարկությամբ սկսել երկար ժամանակ սպասված փոփոխությունների ընթացքը»: