
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է 15 ամերիկյան ընկերությունների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների և Իսրայելի հետ համագործակցության համար պատժամիջոցներ սահմանելու մասին:
Reuters գործակալությունը` վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ այդ գործողությունները ձեռնարկվել են Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան միակողմանի պատժամիջոցներին ի պատասխան:
Իրանական պատժամիջոցները սահմանվել են ընկերությունների դեմ, որոնք «ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, ահաբեկչության աջակցությանը և տարածաշրջանում ժողովուրդների ճնշմանը»:
Հայտարարությունում նշվում է, որ ցանկի վրա աշխատանքները կշարունակվեն, և անհրաժեշտության դեպքում ցանկում կընդգրկվեն այլ ամերիկյան իրավաբանական և ֆիզիկական անձինք: