Մենք պատրաստ ենք մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի. Արմեն Ամիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀԿ-ն քարոզարշավ է իրականացրել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքում քարոզարշավի ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով հայտարարեց, որ պատրաստ է իր գլխավորած նախարարությունով տեղափոխվել Գյումրի:

Նրա խոսքով, ինչ-որ բան է փոխվել այս 6-7 ամիսների ընթացքում և մարդիկ սկսել են վստահել իրենց: Խոսելով ներդրումներից, նախարարը նշեց, որ միայն մշակույթի բնագավառում, այս տարվա ընթացքում նախատեսված է շուրջ 2 մլն դոլարի ներդում, որի ուղիղ կեսը՝ 1 մլն դոլարը Գյումրիում: Նա հավելեց, որ այդ ներդրումների շրջանակներում Մարզային գրադարանի հարևանությամբ կվերականգնվի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբի շենքը, որտեղ տեղակայվելու է պատկերասրահի մասնաշենքը:

«Մշակութային կյանքը Գյումրիում թերևս ավելի լավն է լինելու, քան Երևանում, քանի որ մենք պատրաստ ենք մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի»,­ վստահեցրեց Արմեն Ամիրյանը: Նա վստահեցրեց, որ այսուհետ մշակութային կյանքը Գյումրիում ավելի եռուն է լինելու:




Լրահոս