«Հայելու առաջ» հաղորդաշարիի հյուրն է «Ելք» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը, ով ներկայացնում և գնահատում է է քարոզարշավի ընթացքը:
Սասուն Միքայելյանի խոսքով` նախընտրական քարոզարշավների ընթացքում քաղաքացիներն իրենց տարաբնույթ հարցերով են դիմում:
«Ամենավատն այն է, որ ժողովուրդն ապակողմնորոշված է»,- նկատեց Միքայելյանը:
Հարցին` հաճախ է խոսվում, որ ընդդիմադիր շարքերից խոսող Ելքի անդամները, այդ թվում Սասուն Միքայելյանը ժամանակին եղել են իշխանության մաս, Միքայելյանը պատասխանեց. «Սասուն Միքայելյանը երբեք իշխանության հետ գործ չի ունեցել: Ես եղել եմ Վազգեն Սարգսյանի օրոք Հանրապետական կուսակցության նախագահ: Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո ես ընդհանրապես հեռու եմ մնացել իրանցից: Եվ Վազգենից հետո լինելով Հանրապետական կուսակցության մեջ` ես միշտ իմ տեսակետն եմ ունեցել թե′ քննարկումների ժամանակ, թե′ տարբեր հարցերի, պրոբլեմների: Բյուջեին եմ դեմ քվեարկել: Ես իշխանություն չեմ եղել: Ես եղել եմ պատգամավոր` ժողովրդի կողմից ընտրված, և արել եմ էն, ինչ պահանջել ա իմ ժողովուրդը»:
Առավել մանրամասն` տեսանյութում: