Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկիրը մտադիր է սկսել Ռուսաստանի հետ ներքին անձնագրերով փոխադարձ ուղևորությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դեռևս Սու-24-ի խոցումից առաջ այդ թեմայով լուրջ բանակցություններ են անցկացվել: Այժմ, երբ մեր հարաբերությունները կարգավորվել են, մենք կարող ենք շարունակել այդ բանակցությունները»,-ասել է Չավուշօղլուն:
Նա նաև ընդգծել է, որ օդանավակայաններում արդեն սկսել են այդ փաստաթղթերի ստուգման համար սարքեր տեղադրել: