
ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան, որ Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում լարված իրավիճակ է: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, համայնքի ԲՀԿ տեղամասային հանձնաժողովի նախագահ Հայկ Ալավերդյանին փորձել են վախեցնել: Մեքենայի վրա խոտ է դրած եղել և շուրջբոլորը բենզին է լցված եղել:
Մենք անձամբ զրուցեցինք Հայկ Ալավերդյանի հետ, ով նշեց, որ այժմ իրավապահներն են զբաղվեում գործով, և ինքը հստակ քաղաքական ենթատեքստ է տեսնում այս ամենում:
«Ոստիկանությունն ինձ մոտ է: Միանշանակ, քաղաքական ենթատեքստ կա»,- նշեց նա` հավելելով, որ այսքան տարիների ընթացքում նման բան տեղի չէր ունեցել: Ալավերդյանը հայտնեց, որ կասկածներ ունի, սակայն չի ցանկանում ո′չ ուժի, ո′չ էլ անձի անուն նշել: