Արդեն երրորդ օրն է` «ԵԼՔ» դաշինքի կողմից թիվ 2 տարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Վահագն Հովակիմյանի կողմից Աջափնյակի, Արաբկիրի եւ Դավթաշենի բնակիչները սկսել են ստանալ այս ծրարները:
Թեկնածուի փոխանցմամբ` լինելով ԵԼՔ դաշինքի կենտրոնական շտաբի անդամ եւ լիազոր ներկայացուցիչ, անձնական քարոզարշավ ծավալելու համար գրեթե ժամանակ չի ունենում: Ուստի այս կերպ փորձում է անմիջական զրույց ծավալել թիվ 2 տարածքի ընտրողների հետ:
Նշենք, որ նամակի հետ միասին ընտրողներին է ուղարկվել նաեւ ԵԼՔ-ի նախընտրական ծրագրի սեղմագիրը, քվեաթերթիկի օրինակի վրա իր օգտին քվեարկելու ձեւանմուշը և անձնական թռուցիկը:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս պահի դրությամբ բաժանվել է ավելի քան 22 հազար նամակ: