Ես լրագրող եմ դարձել նրա համար, որ իմ ներդրումն ունենամ երկրի բարելավման գործում, այլ կերպ ասած բարձրացնեմ խնդիրները, պետական կառավարման համակարգը լուծի դրանք և մենք ամեն օր առաջ գնանք և ունենաք լավ Հայաստան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «ԵԼՔ» դաշինքի կողմից թիվ 2 տարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Վահագն Հովակիմյանը:
Նրա խոսքով` տարիների փորձը ցույց է տվել, որ լրագրողներն իրենց գործն անում են, բայց այդ խնդիրները չեն լուծվում. «Այդ զգացողությունն ինձ բերեց քաղաքական դաշտ. անընդհատ ասել, որ այս խնդիրները կան` չեն լուծվում, ասում ենք` մենք կարող ենք լուծել, եթե չեք լուծում գնացեք մի կողմ մենք կլուծենք, դրա համար «ԵԼՔ» դաշինքը պետք է ունենա իշխանություն»:
Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան