Հնդկաստանում Սենապատի շրջանում Իմպհալ-Դիմապուր մայրուղում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհահատվածից և ընկել գետը:
Դեպքի արդյունքում 10 մարդ է զոհվել, ևս 25 մարդ վնասվածքներ է ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Տուժածներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է:
Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: