Տնօրենների ձայնագրություններից մեկը հանցագործության հատկանիշներ է պարունակել. դատախազության ուսումնասիրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդվածները և դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակված ցանկը ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս հունվար ամսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

 ArmLur.am-ը  ՀՀ գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում:

«Նշված մյուս ձայնագրությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, ուստի դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը գտնվում է պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակում»,-հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի SUT.am կայքը տարածել էր մի շարք ձայնագրություններ, ըստ որոնց 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ են հավաքում:




Լրահոս