Լուսանկարն արվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում
Երեկ ընթանում էր զինված հանցախմբի գործով դատական նիստը: Ինչպես երեւում է, հանցախմբի անդամները բարձր տրամադրություն ունեն:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հաշմանդամություն ունեցող երեխան իրավունք ունի՞ տնային պայմաններում ուսում ստանալու: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք, թե ի՞նչ սկզբունքով է կազմակերպվում այդ գործընթացը:
Կարինե Մանուկյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են՝
բ) նյարդային համակարգի հիվանդություններ
սիստեմային ատրոֆիաներ՝ գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, արտաբրգային եւ այլ շարժողական խանգարումներ, նյարդային համակարգի այլ կազմափոխական հիվանդություններ, կենտրոնական նյարդային համակարգի ապամիելինացնող հիվանդություններ, էպիլեպսիա, նյարդամկանային սինապսի, առաջընթաց (պրոգրեսիվող) մկանային դիստրոֆիաներ) եւ այլ միոպաթիաներ, մանկական ուղեղային պարալիզ եւ այլ պարալիտիկ համախտանիշներ, ողնուղեղի ախտահարումներ (բորբոքային),
գ) բնածին շեղումներ
ողնուղեղային ճողվածք, ողնաշարի ճեղքվածք, բնածին արատներ, ողնաշարի բնածին այլ անկանոնություններ, նյարդային համակարգի բնածին այլ անոմալիաներ, ոսկրամկանային համակարգի բնածին անկանոնություններ, զարգացման արատներ եւ ձեւափոխումներ,
դ) այլ օրգան-համակարգերի խանգարումներ՝
լեւմատիզմ՝ ակտիվ փուլում՝ շարունակական ռեցիդիվող ընթացքով, պանկարդիտ, սրտի բնածին արատներ՝ սուբկոմպենսացիայի եւ դեկոմպենսացիայի փուլում, քրոնիկ թոքաբորբ՝ տարածուն պրոցեսի եւ արտահայտված ինտոքսիկացիայի առկայության դեպքում, հաճախակի ծանր նոպաներով կամ երկարատեւ ասթմատիկ վիճակով ընթացող բրոնխիալ ասթմա, նեֆրոտիկ համախտանիշով քրոնիկ երիկամային անբավարարությամբ ուղեկցվող քրոնիկ նեֆրիտ, մուկովիսցեդոզի ծանր ձեւեր, քրոնիկ հեպատիտ եւ ասցիտի երեւույթներով ընթացող լյարդի ցիրոզ, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, արյան մակարդելիության խանգարում՝ տեղաշարժման դժվարության առկայության դեպքերում:
«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կրթության պետական համակարգի մարմինները սոցիալական ապահովության եւ առողջապահության մարմինների հետ համատեղ հաշմանդամի վերականգնման անհատական ծրագին համապատասխան ապահովում են հաշմանդամ երեխաների նախադպրոցական դաստիրակությունը, հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ Հայաստանի Հանրապետությունում վարձու աշխատող օտարերկրացիները սոցիալական վճարներ կատարո՞ւմ են, թե՞ նրանք ազատված են այդ պարտականությունից:
Երանուհի Հասրաթյան (42 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հասրաթյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը օրենքով սահմանված պայմանների բավարարման եւ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի ՀՀ քաղաքացուն հավասար:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքն օգտագործող գործատուները նրանց մասով չեն ազատվում սոցիալական վճարների կատարման պարտականությունից: