Կրեմլում մեկնաբանել են հակակոռուպցիոն ցույցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նախօրեին Մոսկվայի կենտրոնում անցկացված հակակոռուպցիոն ակցիան, հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը:

«Կան տեղեկություններ, որ Մոսկվայում ակցիայի մասնակից անչափահասներին ձերբակալության դեպքում գումար են խոստանում: Եթե իրավապահներն անհրաժեշտ համարեն, ապա այդ փաստերը կներկայացվեն հասարակությանը»,-ասել է Պեսկովը:

Նա նաև հավելել է, որ Կրեմլում հարգում են մարդկանց քաղաքացիական դիրքորոշումն ու իրավունքը:




Լրահոս