Բեռլինի Բոդե թանգարանից գողացել են 100 կգ կշռող և $1 մլն նոմինալ ունեցող ոսկե մետաղադրամ, փոխանցում է Der Tagesspiegel-ը: Տեղեկությունը հաստատել է տեղի ոստիկանությունը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ գիշերը անհայտ անձինք մուտք են գործել շենք թանգարանի հետնամասի պատուհանից:
Նմուշի քաշից ենթադրվում է, որ հանցագործները մի քանիսն են եղել:
Մետաղադրամի նոմինալ արժեքը կազմում է $1 մլն, իսկ նյութական արժեքն ավելի մեծ է ՝ մոտ $3,7 մլն:
Մետաղադրամը կոչվում է «Թխկու ոսկե տերև», ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: