
«Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել է Արամ Ոսկանյանը,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Արամ Ոսկանյանի մարզչական շտաբում կընդգրկվեն իր օգնական Մանուկ Սարգսյանն ու դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը, ինչպես նաև ևս երկու մարզիչ «Բանանցի» համակարգից:
Փոխադարձ համաձայնությամբ խզվել է «Բանանցի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ պայմանագիրը: