
Մարտի 23-ին ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Կլեմսոնի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների և նրանց գիտական ղեկավար, նույն համալսարանի դասախոս պրոֆեսոր Վլադիմիր Մատիչին։
Արցախի մշտական ներկայացուցիչը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունն ու կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաև անդրադարձ կատարել Արցախում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։
Հանդիպման ավարտին Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախ-Սփյուռքի կապերին, ինչպես նաև Արցախում պետականաշինության գործընթացին և տնտեսական իրադրությանը։