Արտակ Զաքարյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը պատասխանել է ԱԺ պատգամավոր, Ելք դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի Արարատում հնչեցրած ելույթին.

«Այսօր Փաշինյանը, Արտաշատում մի խումբ քաղաքացիների առջև կոկորդը պատռելով ելույթ էր ունենում՝ ձեռքի հետ էլ որակումներ տալով հանրակրթության ոլորտի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների։ Եվ այս տեսակն իրեն թույլ է տալիս արժեքներ քարոզել, քաղաքակրթությունից ու ժողովրդավարությունից խոսել։ Դեռ մեծ հարց է, թե «քաղաքական պոռնկության» հետագիծն ու՞մ հետևից է քարշ գալիս։ Հայաստանի յուրաքանչյուր դպրոցի տնօրեն ու ուսուցիչ այս տեսակին և նմաններին բարոյականության ու իմաստության անվերջանալի դասեր կտա, որ տարիներ ի վեր ունեցած դատարկ, թատերականացված ելույթներից բացի, ուրիշ ոչինչ չեն արել։ Հիմա էլ ընկած կտուրից կտուր ընդդիմություն են խաղում»։

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ տեսանյութում:




Լրահոս