«ՀրազՋԷԿ»-ը կվաճառվի. ով է գնորդը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն՝ «ՀրազՋԷԿ»-ն, առաջիկայում կվաճառվի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Այսպես՝ այս խնդրանքով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը եւ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ն մարտի 13-ի, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն էլ մարտի 20-ի գրություններով դիմել են ՀԾԿՀ:

Արդյունքում հանձնաժողովը մարտի 29-ի նիստում կթույլատրի «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին: Հիշեցնենք, որ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին, որը նախորդ տարի գնեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս