Beeline-ի բջջային համարները կարելի է ընտրել և պատվիրել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը գործարկում է  http://number.beeline.am կայքը, որի միջոցով կարելի է առցանց ընտրել և պատվիրել բջջային համարներ: Հանրապետության ողջ տարածքում իրականացվում է անվճար առաքման ծառայություն: Բաժանորդներին հասանելի է ինչպես սովորական, այնպես էլ «Նիկել», «Բրոնզ», «Արծաթ», «Ոսկի» և «Պլատին» դասի «գեղեցիկ համարներ»:

Նշենք, որ 3 ամսվա ընթացքում գործում է 20 տոկոս զեղչ կայքով պատվիրված բոլոր «գեղեցիկ համարներ»-ի համար, իսկ հետվճարային սակագնային փաթեթին միանալու դեպքում հաճախորդը կարող է վճարել «գեղեցիկ համար»-ի արժեքը  մինչև 6 ամիս ժամկետում՝ «Արծաթ», «Ոսկի» և «Պլատին» դասի դեպքում:

«Առցանց կայքի գործարկումը, որի միջոցով հնարավոր է ստուգել հեռախոսահամարի հասանելիությունը և ձեռք բերել այն, դա հետադարձ կապի շնորհիվ ստացվող առավել հաճախակի հանդիպող մեր հաճախորդների ցանկություններից մեկն է: Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ կա նման հնարավորություն և մենք շարունակում ենք հետևել մեր բաժանորդների առաջարկներին և ցանկություններին՝ տրամադրելով նրանց առավել պահանջված, պարզ և հարմար ծառայություններ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ http://number.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս