ArmLur.am-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հարցում իրականացնելիս քաղաքացիներից մեկն ինքնախոստովանություն էր արել՝ ասելով, որ ՀՀԿ-ական վարկանիշային թեկնածու Միհրան Պողոսյանն իրեն 50 հազար դրամ գումար է առաջարկել` վստահեցնելով, որ բոլորին էլ առաջարկում է:
Այս հայտարարությունից հետո ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել և այդ քաղաքացին կանչվել է հարցաքննության և հաստատել, որ այդ խոսքերն ինքն է ասել, սակայն հերքել է կաշառք առաջարկելու մասին տեղեկությունը: