![](https://armlur.am/wp-content/uploads/2017/03/unnamed-88.jpg)
Հերթական հանդիպումը բնակիչների հետ «ՀՀԿ» ցուցակով առաջադրված՝ անկուսակցական Հարություն Կարապողոսյանը իրականացրեց Էրեբունի համայնքի Մուշավան գյուղում: Մուշավանցիներին պարզաբանելով իր՝ որպես թեկնածու առաջադրման պատճառները` թեկնածուն նշեց. «Եթե ինձ հնարավորություն է ընձեռվել մարդկանց օգնելու, ինչո՞ւ չօգնեմ: ԱԺ-ում հայտնվելու դեպքում մարդկանց օգնելու հնարավորությունները մեծանում են»:
Հարություն Կարապողոսյանը գյուղացիներին հավաստիացրել է, որ քաջատեղյակ է գյուղի բոլոր խնդիրներին և պատգամավոր ընտրվելու դեպքում բոլոր հարցերը բարձրաձայնելու է: