
ՕՐՕ դաշինքը իր համակիրների հետ երթ է անցկացնում Ազատության հրապարակից` վանկարկելով ազատություն քաղբանտարկյալներին և հատկապես Սամվել Բաբայանին:
Քիչ առաջ ուղիղ եթերում դաշինքի նախագահ Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք արհամարհում են հայտարարություններն ու մամուլի հրապարակումներն այն մասին, որ Սամվել Բաբայանի պես Սեյրան Օհանյանը ևս կձերբակալվի:
Հարցին, որ նա հաճախ է մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվում, Ռուզաննա Խաչատրյանը պատասխանեց, թե ինքը վստահ է, որ տեղեկատվական տեռորը ընտանիքների և հատկապես կանանց նկատմամբ իշխանություններն են կազմակերպում: