
Diario Gol-ը, հայտնումէ , որ Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է տրանսֆերային ռեկորդ սահմանել և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերի համար վճարել 125 մլն եվրո:
Ընդգծենք, որ ներկայումս ամենաթանկարժեք տրանսֆերը համարվում է կիսապաշտպան Պոլ Պոգբան: Նա նախորդ տարվա ամռանը տեղափոխվել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» 105 մլն եվրոյի դիմաց:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Դիբալան մասնակցել է 32 հանդիպման, դարձել 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: