«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համապետական նախորդ բոլոր ընտրություններից հետո հրապարակած զեկույցներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը նաեւ կոնկրետ հանձնարարականներ է տվել իշխանություններին: Հանձնարարականներ, որոնց իրականացումը կնպաստի «ԵԱՀԿ պարտավորություններին եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն»: «Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ հանձնարարականներից ոչ բոլորն են կատարվել:
Մասնավորապես 2013թ. նախագահական ընտրություններից հետո տրված հանձնարարականում պահանջ կար պաշտոնյաներին ձեռնպահ մնալ վարչական միջոցները օգտագործելուց, նաեւ ասված էր, որ քարոզարշավի համար պաշտոնական դիրքի եւ վարչական միջոցների չարաշահումը քրեական օրենսգրքում պետք է սահմանվեն որպես հանցագործություն: Այնինչ՝ քր.օր.-ում նման հոդված այդպես էլ չամրագրեցին, իսկ ՀՀԿ-ի շուրջ վերջին սկանդալը, նաեւ վարչապետի ակտիվ մասնակցությունը քարոզարշավին ցույց է տալիս, որ վարչական ռեսուրսը լավ էլ կիրառվում է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: