«Ո՛չ ՀՀԿ–ն, ո՛չ Կարեն Կարապետյանը 5%–ից ավելի ռեյտինգ չունեն». ՀԱԿ թեկնածու. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախընտրական սոցիոլոգիական հարցումները ընտրությունների արդյունքները կեղծելու հիմնավորում են, նաև նպատակ ունեն ընտրողների վրա ճնշելու»,– «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով վերջին սոցհարցումներին՝ ասաց «ՀԱԿ–ՀԺԿ» դաշինքից առաջադրված թեկնածուն՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ շարունակելով. «Ոչ՛ ՀՀԿ–ն, ո՛չ Կարեն Կարապետյանը 5%–ից ավելի ռեյտինգ չունեն: Դա էլի սոցիոլոգիական հարցումների արդյունքն է, իմիջիայլոց: Կարող է տպեն, որ Կարեն Կարապետյանը 102% ձայն ունի, հետո՞ ինչ»:

ՀԱԿ թեկնածուն համոզված է, որ ՀՀ–ում սոցիալական հարցումները իրական պատկեր ցույց չեն տալիս, քանի որ մարդիկ հաճախ խուսափում են իրականությունը ներկայացնել: Ըստ տնտեսագետի՝ տնտեսական ու սոցիալական իրավիճակը ցույց է տալիս, որ այսօրվա կառավարման համակարգն իրեն սպառել է:

«Կա փաստ, որ 2016–ին և 2017–ին թոշակ, աշխատավարձ չի բարձրանում: Կառավարությունն էսօր գտնում է, որ էդ հնարավորությունները չունի: Կառավարությունը պետք է ասի, թե ինչու չունի էդ ֆինանսական միջոցները, մենք ասում ենք, մենք էդ ֆինանսական միջոցների տեղը գիտենք, բայց իրենք պետք է իշխանության չլինեն, քանի որ նաև Կարեն Կարապետյանի կառավարության նպատակը չի փոխվել. այն շարունակում է սպասարկել այն մարդկանց շահերը, ովքեր ներկայացված են բիզնեսում, կառավարությունում ու պառլամենտում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս