«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան համար լուրջ խնդիրների առաջ է կանգնել Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը՝ գործով քննչական խմբի ղեկավարը: Բանն այն է, որ ԱՆ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը, որի նախագահը Գալուստ Սահակյանի որդին է՝ Տիգրան Սահակյանը, տվել էր եզրակացություն, որ Հաց բերողի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, սակայն քննիչը, հավանաբար, վերեւից եկող հանձնարարությամբ որոշել է նոր հանձնաժողով ստեղծել՝ ընդգրկելով այլ բժիշկների։ Այս հանձնաժողովն էլ եզրակացություն է տվել, թե հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, որից հետո Արթուր Սարգսյանը կալանավորվել է երկրորդ անգամ, ՔԿՀ-ում նրա առողջական վիճակը վատացել է, սակայն նա հրաժարվել է բժշկական օգնությունից: Հիմա քննիչին մեղադրում են հանձնաժողովի եզրակացությունը վերացնելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: