«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններից՝ նախարարություններից և այլ հիմնարկներից ՀԺ-ն ահազանգ է ստացել, որ ՀՀԿ գրասենյակից սոցհարցման անվան տակ փորձում են իրենցից ճշտել, թե որ կուսակցությանը կամ դաշինքին են ընտրելու:
Մի քանի աշխատակիցների ներկայացմամբ՝ այդ հարցն ուղղելու համար զանգում են անգամ իրենց բջջային հեռախոսահամարներին: Նրանք կարծում են, որ իրենց գերատեսչությունների ղեկավարներն են իրենց հեռախոսահամարները տրամադրել այդ հարցումները կազմակերպողներին: Ահազանգողները նաև հավելում են, որ ստիպված ցանկացած նման հարցումների դեպքում ասում են, որ իրենց նախընտրած ռեյտինգային թեկնածուն ՀՀԿ-ից է:
Մենք փորձեցինք սույն ահազանգի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Հանրապետական կուսակցության գրասենյակից: Կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը հերքեց, որ նման բան կա: «Նման նախաձեռնություն չենք արել, չենք անում, և արգելում ենք: Դա իրականությանը չի համապատասխանում»,- պատասխանեց Թադևոսյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: