Պուտինն ու Ռոհանին Հայաստանում գազային համագործակցության շուրջ համաձայնության են եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքով Մոսկվայում գազային ոլորտում համագործակցության շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, փոխանցում է Rusarminfo-ն:

«Գազպրոմ»-ի հետ համագործակցության մասին համապատասխան հռչակագիրը Իրանի ազգային նավթային ընկերությունը ստորագրել էր մարտի 28-ին երկու նախագահների հանդիպման ժամանակ:

«Գազպրոմ»-ը Իրանի գազով մտադիր է փոխել էլեկտրաէներգիան՝ մշակված Հայաստանում Հրազդանի ՋԷԿ-ում:

««Գազպրոմ»-ը հայկական շուկայում Հրազդանի ՋԷԿ-ում մշակված էլեկտրաէներգիայի՝ իրանական գազի հետ փոխանակման հաշվին աշխատանքի արդյունավետության բարձրացման ներուժ է տեսնում»,-«Վեդոմոստի»-ն մեջբերում է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերի խոսքը:

Պուտին-Ռոհանի հանդիպումը կայացել է Մոսկվայում մարտի 28-ին: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են առևտրա-տնտեսական կապերն ու էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացումը, կարծիքներ են փոխանակվել համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ:




Լրահոս