ՌԴ զինված ուժերի անձնակազմի թվաքանակը այս տարվա հուլիսի 1-ից կաճի մինչև 1,9 մլն մարդով: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Հաստատել ՌԴ զինված ուժերի անձնակազմի թվաքանակը. 2017թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. հուլիսի 1-ը 1 903 051 միավորով, այդ թվում՝ 1 013 628 զինծառայողով»,-ասվում է փաստաթղթում:
Հրամանագրի նախորդ հրատարակության մեջ ՌԴ ԶՈւ անձնակազմի թվաքանակը հաստատվել էր 1,88 մլն միավոր չափով, այդ թվում՝ 1 մլն զինծառայող: