«Իսլամական պետություն»-ը լքում է Ռաքքան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարության տասնյակ ներկայացուցիչներ և նրանց ընտանիքներ սկսել են լքել սիրիական Ռաքքա քաղաքը: Այս մասին վկայում են The Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալները:

Վերջին օրերին մոտ 80 իսլամիստ Եփրատ գետի միջով նավակներով լքել է Ռաքքան:

Դա արդեն Ռաքքան լքողների երկրորդ ալիքն է: Մոտ երկու շաբաթ առաջ քաղաքը լքել է մոտ 300 ակտիվիստ: Ենթադրվում է, որ նրանց մի մասը մեկնել է Համա, մյուս մասը՝ Դեր Զոր:

Ենթադրվում է նաև, որ նրանց շրջանում կարող է լինել նաև ահաբեկիչների պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին:




Լրահոս