
Ուկրաինայի Լուցկի շրջանի ոստիկանությունը հաստատել է, որ գնդակոծվել է Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը, առնվազն մեկ պայթյուն է հնչել, փոխանցում է BBC-ի ուկրաինական ծառայությունը:
Պայթյունի արդյունքում տանիքին 2-3 տրամագիծ խորությամբ անց է առաջացել: Դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում:
Շենքի պահակախումբը հայտնում է, որ 2 պայթյուն է լսվել:
Փոխհյուպատոսի խոսքով՝ նռնականետ է կիրառվել:
Հաղորդվում է, որ դեպքի արդյունքում տուժածներ չկան: