Ինչպես հայտնի է, ամեն գործողություն ունի իր հետևանքները՝ լավ կամ վատ, որոնք փոխում են առանձին մարդկանց կամ ողջ մարդկության կյանքը:
Իրադարձություններ, որոնք փոխել են պատմության ընթացքը.
«Չոր օրենք» և «Կեսար» աղցան
1924թ. հուլիսի 4-ին մեքսիկական ռեստորանում խնջույք էր: Եթե ալկոհոլի հետ կապված խնդիրներ չկային, ապա ուտելիքները վերջանում էին: Եվ այդ ժամանակ ռեստորանի սեփականատեր Կեսար Կարդինիի մոտ գաղափար առաջացավ ուտելիք պատրաստել, որը հյուրերը դեռևս չէին փորձել: Այդ ժամանակ պատրաստվեց աշխարհում առաջին «Կեսար» աղցանը:
Սխալ հաշվարկ և մեծ տարածքի աղտոտում
1954թ. Ատոլ Բիկինի շրջանում միջուկային ռումբի փորձարկումներ անցկացվեցին, որի պայթյունը 2,5 անգամ հզոր էր ենթադրվածից: Սխալը տեղի ունեցավ ռումբը նախագծողների մեղքով, ովքեր որոշել էին, որ ռումբի կազմում առկա լիթիում-7-ը ակտիվ չի լինի: Դա հանգեցրեց ահռելի տարածքի աղտոտմանը:
Փչացած գինի և Պերինիոնի տունը
XVII դարակեսին կուսակրոն բենեդիկտացի Պիեր Պերինիոնը ուսումնասիրում էր գինուց պղպջակների առանձնացման միջոցները, որոնք արտադրվում էին նրա վանքում: Նա հորինեց շշերը փայտե խցանով փակելը, որը թույլ էր տալիս զսպել ածխածնի երկօքսիդը: Սակայն փրփրող ըմպելիքի սիրահար Ֆիլիպ II Օռլեանսկիի՝ իշխանության գալուն ես փարիզցիները՝ նրան հաճոյանալու համար, սկսեցին այդ տեսակը խմել:
Ինյիգո դե Լոյոլիի վերքերն ու ճիզվիտների շքանշան
1521թ. Ինյիգո դե Լոյոլին մասնակցում էր Պամպլոնի պաշտպանությանն ու ստացավ ոտքի լուրջ վնասվածք: Մի քանի վիրահատությունից հետո վերականգնվելով ՝ նա խնդրեց իրեն ասպետական վեպեր բերել, որոնք տեղի գրադարաններում չկային: Դրա փոխարեն նրան բերեցին «Հիսուս Քրիստոսի կյանքը» և «Սրբերի կյանքը» անվամբ գրքերը: Դրանից հետո նա աստիճանաբար սկսեց խորանալ կրոնի մեջ: 19 տարի անց Ինյիգոն ճիզվիտների շքանշանի հեղինակ դարձավ:
Սղոցարանի կառուցումն ու կալիֆոռնիական ոսկե տենդը
1848թ. Ամերիքան Ռիվեր գետում սղոցարանի կառուցման ղեկավար Ջեյմս Մարշալը հայտնաբերեց դեղին ոչ մեծ քարեր: Նա քարերը տարավ իր գործատուի մոտ, ով հանգեց եզրակացության, որ դա մաքուր ոսկի է: Այդ մասին տեղեկությունները տարածվեցին ողջ երկրով մեկ:Մեծ թվով մարդիկ ժամանեցին Կալիֆոռնիա, Սան Ֆրանցիսկո քաղաքի բնակչությունը 2 տարում 1 000-ից հասավ 25 000-ից: Հարկ է նշել, որ հենց Կալիֆոռնիայում 1853թ. ոսկե տենդի ժամանակ Լիվայ Ստրաուսը կարեց և վաճառեց աշխարհում առաջին ջինսերը:
Վրեժ և չիպսեր
Զարմանալի, որ հենց նույն տարում՝ 1853թ. են հայտնվել ջինսերն ու չիպսերը: 1853թ, օգոստոսին Moon’s Lake House ռեստորանի շեֆ խոհարար Ջորջ Քրամը պատրաստեց սովորական կարտոֆիլ ֆրի իր հաճախորդներից մեկի համար: Սակայն հաճախորդը դժգոհեց Քրամին կարտոֆիլի հաստության պատճառով: Խոհարարը զայրացավ և կարտոֆիլը կտրատեց թղթի նման բարակ և տապակեց եռացող յուղի մեջ: Եվ այդ ժամանակ հաճախորդը հիացմունք հայտնեց: Այդ օրվանից ռեստորանում նոր ուտեստ հայտնվեց՝ «Սարատոգա չիպսեր»:
Սխալ երթուղի և Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբ
Ինչպես հայտնի է, Առաջին համաշխարհային պատերազմի պատճառ դարձավ արքայազն Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը 1914թ.: Սասկայն քչերը գիտեն, որ չնայած նրան, որ Գավրիլո Պրինցիպն առաջիններից էր, ով հանցանք էր պլնավորում, արքայազնին սպանել նրան չհաջողվեց պատահականության սկզբունքով: Հուլիսի 28-ին արքայազնը ժամանեց Սարաևո, և ճանապարհին հանցագործներից մեկը նռնակ նետեց, որը Ֆրանց Դերդինանդը բնազդով նետել մարդկանց խմբի մեջ: Կատարվածից հետո նա մեկնեց պայթյունից տուժածների մոտ, սակայն վարորդին երթուղու փոփոխության մասին չհայտնեցին: Երբ մեքենան մոտեցավ Ֆրանց Իոսիֆի փողոց, նրան նկատեց սրճարանի մոտ կանգնած Պրիցիպը, ով փաստացի արեց Առաջին համաշխարհային պատերազմի առաջին կրակոցները:
Հալված շոկոլադ և հեղաշրջում խոհարարության մեջ
1945թ. Փերսի Լեբարոն Սպենսերն արդեն 20 տարի աշխատում էր ամերիկյան Raytheon ֆիրմայում ռադարների ստեղծման վրա: Մի օր անցնելով բարձր հաճախականությամբ ալիքներ արձակող սարքի կողքով, նա նկատեց, որ իր գրպանում շոկոլադը հալչում է: Նա մոտակա խանութից եգիպտացորենի հատիկներ գնեց, որը նույն րոպեին այն պոպկորնի վերածեց: Ապա նա որոշեց եփել այն ձվի օգնությամբ, որը նույնպես պայթեց: Առաջին միկրոալիքային վառարանը, որը ստացավ Radarange անունը, ստեղծվեց 1945թ.:
Թեյն ու անկախության համար պատերազմը
1773թ. ամերիկյան Բոստոնում տեղի ունեցավ իրադարձություն, որը մտավ պատմության մեջ որպես Բոստոնյան թեյախմություն: «Ազատության որդիներ» անունն ունեցող խումբը որպես ընդունված «Թեյի օրենքի» դեմ բողոք ջրի մեջ նետեցին թեյով 342 արկղ: Չնայած հյուսիսամերիկյան գաղութների և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններին, պատմաբանները կարծում են, որ հենց Բոստոնյան թեյախմությունը անկախության համար պատերազմի կատալիզատոր դարձավ, որի արդյունքում ձևավորվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Ջնջված գրություններ և վայրէջք Լուսնի վրա
Պաշտոնական տեղեկություններով՝ 1969թ. ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը առաջին անգամ ոտք դրեց Լուսնի վրա: Սակայն տարբեր տեղեկությունների համաձայն՝ դա կեղծիք է, և ամերիկացիները երբեք ոտք չեն դրել Լուսնի վրա: Կան փաստեր, որ գրությունները ոչնչացվել են ՆԱՍԱ-ի մասնագետների կողմից: