ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է iPhone օգտագործել, անվտանգության նպատակներից ելնելով հրաժարվելով Android-ից, գրում է The Verge պարբերականը:
Նրա ադմինիստրացիայի ներկայացուցիչը թվիթերում գրել է, որ ԱՄՆ նախագահն արդեն մի քանի շաբաթ օգտագործում է «խնձորային» սարքը:
Նա հաստատել է, որ ԱՄՆ 45-րդ նախագահի կողմից սոցցանցերում հրապարակած վերջին հաղորդագրություններն արվել են նոր սմարթֆոնի օգնությամբ:
The Verge-ն նշում է, որ անցած տարի ԱՄՆ նախագահին բազմիցս քննադատել են հարավկորեական բրենդի օգտագործման համար: Ենթադրվում էր, որ նա կհանձնի իր գաջետը երդմնակալության արարողությունից հետո, սակայն նախագահ նշանակվելուց հետո նա չփոխեց իր սովորությունները: