
Ընտրությունների մեջ այնքան փոփոխություններ են կատարվել՝ ընտրական օրենսգրքով նախատեսված, որ իր կնիքը ընտրապայքարի վրա, բնականաբար, դրել է: Բավական դժվարություն ունեցանք քաղաքականացնելու ընտրապայքարը և կարծում եմ դա մինչև վերջ հաջողվեց: Այս ռեյտինգային համակարգը մի քիչ տեղայնացրել է ընտրությունները: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով քարոզարշավի ընթացքի մասին, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հարցին՝ շփվելով հասարակության հետ ինչպիսի՞ կարծիք է ձևավորել, որ ուժերին կհաջողվի անցնել խորհրդարան, Ռուստամյանն ասաց. «Չեմ հավատում այն բոլոր հայտարարած թվերին, տարբեր սոցհարցումներին, որովհետև դրանք չեն արդարացրել ընտրությունների արդյունքները»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Արփինե Թովմասյան