Չնայած այն բանին, որ Հայաստանում աչքակապությամբ զբաղվող տարբեր մասշտաբի չինովնիկներ հայտարարում են, թե մեր երկրում զբոսաշրջությունը գնալով զարգանում է, և, որ ամեն ինչ արվում է զարգացմանը խթանելու համար, այնուամենայնիվ, զբոսաշրջիկները այլ բան են վկայում:
Հիշեցնենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը ՀՀ-ում տուրիզմի զարգացման վերաբերյալ . «Հայաստանը պակաս ցույց տալու բան չունի, բայց զգալիորեն զիջում է զբոսաշրջիկների քիչ քանակով»: Իհարկե ցույց տալու շատ բան ունենք, բայց ում, ինչպես: Այս հարցն է, որ տարիներ շարունակ հնարավոր չի լինում կարգավորել: Զբոսաշրջկի համար տարրական պայմանները մեր երկրում իրականում ապահովված չեն. Սկսած ավտոճանապարհների խորթուբորդերից, վերջացրած պետքարանների բացակայությունից, տրանսպորտային հարցերից՝ մասնավորապես տաքսու վարորդների, «գրդոնչու հոգեբանությունից»: Էլ չենք խոսում սննդի օբյեկտների եւ հյուրանոցային ծառայությունների որակի ու գների մասին, որոնք ոչնչով չեն գայթակղում օտարերկրյա զբոսաշրջիկին:
Իհարկե, տարիներ շարունակ խոսվում է այս խնդիրների մասին, բայց որեւէ տեղաշարժ չկա: Իսկ «քար ու թուփ» ցույց տալով զբոսաշրջությունը չի զարգանա:
ArmLur.am-ը Երևանում հարցախույզ անցկացրեց այս օրերին մայրաքաղաքում իրենց հանգիստն անցկացնող իրանցի զբոսաշրջիկների շրջանում՝պարզելո համար, թե ինչ առավելություններ կամ թերություններ ունի Հայաստանը որպես տուրիստական վայր: Եվ ինչ պարզվեց, իրանցի զբոսաշրջիկներից շատերը բողոքում են երևանյան թանկ գներից, հատկապես վարձով տրվող տների բարձր գներից ու տաքսու վարորդների անգլերենի չիմացությունից: Շատերը նույնիսկ ասացին, որ երկրորդ անգամ չեն պատրաստվում Հայաստան գալ և՛ վերը նշված պատճառներով և՛ այն պատճառով, որ հետաքրքրություն երկրում կարծես թե այնքան էլ չեն գտնում:
Մինչդեռ Հայաստանի Հանւապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը 2016 թ-ի նոյեմբերի 30-ին մամլո աուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը մատչելի վայր է զբոսաշրջության համար,,:
Այսպիսով, թե ՀՀ Կառավարության կողմից տուրիզմի զարգացմանը ուղղված ինչ քայլ են իրականացվում, հետևությունները կարող եք անել ինքներդ: Այս իրավիճակում ինչպես կարող է զարգանալ զբոսաշրջությունը Հայաստանում:
Արևիկ Արզոյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում: