Սելին Դիոնը (անգլերեն՝ Celine Dion, ծնվ. մարտ 30, 1968) կանադացի երգչուհի է։ Ծնվել է Կանադայի Քվեբեք նահանգում՝ Շեյլմենում (Charlemagne)։ 1990 թվականին անգլերեն լեզվով ձայնագրել է Unison ալբոմը։ 1988 թվականին Սելին Դիոնը հաղթել է Յամահայի համաշխարհային երգի մրցույթում (Yamaha World Popular Song Festival), իսկ 1988 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում (1988 Eurovision Song Contest): Չնայած ունեցած մեծ հաջողություններին Սելին Դիոնը 1999 թվականից սկսած իր ժամանակն ավելի շատ ծախսում է ընտանիքի և ամուսնու վրա, որը տառապում էր քաղցկեղով:
Երաժշտության ասպարեզ կրկին վերադառնում է 2002 թվականին։ Սելին Դիոնի երգերը կանադացի երգչի ամենաշատ վաճառքն ունեցող երգերից են։ ԱՄՆ-ում ամենամեծ վաճառքն ունեցող կին երգիչն է և միակ կին երգիչը, որի երկու սինգլները Միացյալ թագավորությունում վաճառվել են ավելի քան 1 միլիոն օրինակով։ 1995 թվականին նրա D’eux ալբոմը դարձել է բոլոր ժամանակների ամենամեծ վաճառքն ունեցող ֆրանսալեզու ալբոմը։ Ամբողջ աշխարհում նրա ալբոմների 175 միլիոն վաճառքից հետո 2004 թվականին Սելին Դիոնը ներկայացվել է Chopard Diamond Award և World Music Awards մրցանակաբաշխություններին, որպես ամենաշատ վաճառքն ունեցող երգչուհի։ Ըստ Sony Music Entertainmentի Սելին Դիոնի ալբոմները ամբողջ աշխարհում վաճառվել են շուրջ 200 միլիոն օրինակով։