Հայաստանում հազիվ 2 միլիոն ընտրող լինի. ոստիկանության հրապարակած թիվը կապ չունի իրականության հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը երեկ հրապարակել է ԱԺ ընտրությունների վերջնական ցուցակները: Ավելի վաղ ոստիկանությունը հրապարակել էր նաեւ ՀՀ ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 564 հազար 734 քաղաքացի: Սակայն ակնհայտ փաստ է, որ ընտրողների այս թիվը որեւէ առնչություն չունի Հայաստանում առկա բնակչության իրական թվի հետ: Բավական է միայն նշել, որ 2011թ. անցկացված մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 871 հազար 771 մարդ: Իսկ եթե նկատի ունենանք հանգամանքը, որ Հայաստանից տարեկան միջինը հեռանում է 40 հազար մարդ, առկա բնակչության թիվն այսօր շատ ավելի քիչ է, ընտրացուցակներում ընդգրկվածների թվից բավական պակաս: Պարզապես քանի որ արտագաղթածները չեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, շարունակում են մնալ ընտրացուցակներում, ստացվում է՝ ընտրողները դե յուրե շատ են:

Ի դեպ, ընդունված է համարել, որ ընտրողները բնակչության թվի մոտ 60-65 տոկոսն են կազմում, եւ եթե այս տեսանկյունից մոտենանք խնդրին, ապա Հայաստանում բնակվող ռեալ ընտրողներն առավելագույնը 1.8-2 մլն հոգի կլինեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս