Եթե մենք չենք մասնակցում բանակցային գործընթացի բոլոր փուլերին, ապա ձևաչափը թերի է. Դավիթ Բաբայան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան այցից հետո նախօրեին մեկնել էին նաեւ Ստեփանակերտ, հանդիպում ունեցել տեղի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ: Հատկանշական է, որ դրանից ավելի վաղ՝ հանգստյան օրերին, Ստեփանակերտում էր նաեւ Սերժ Սարգսյանը: Իրար հաջորդած այս այցերը պատահական չէին ու կապված էին ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հետ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծիք հայտնեց, որ պետք է պաշտոնապես վերականգնվի բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը, եւ Արցախը եւս մասնակից դառնա դրան: «Եթե մենք չենք մասնակցում բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ սկսած հասարակ մտքերի փոխանակությունից, մինչեւ պայմանավորվածություններ, ապա ձեւաչափը թերի է: Առանց լիարժեք ձեւաչափի վերականգնման հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը համապարփակ ձեւով»,- ասել է նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս