
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված Բազմասեր Առաքելյանը վերջին օրերին հպարտորեն հայտարարում է, որ իր ընտրվելու հարցը լուծված է շնորհիվ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի: Մեզ հասած տեղեկություններով՝ Վիգեն Սարգսյանը հրահանգել է Աշտարակում գտնվող զորամասերի զինծառայողներին Մուղնու տեղամասում ձայները տալ միայն Բազմասեր Առաքելյանին: Վերջինս դարձել է Սերժ Սարգսյանի սիրելիներից, եւ նա էլ ջանք չի խնայում, որպեսզի Բազմասեր Առաքելյանը կրկին վերադառնա Ազգային ժողով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: