22 մլն վարդ․ Սերժ Սարգսյանի խորհրդականի ջերմոցները հարկային արտոնություններ ունեն. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է Գողթ գյուղում տեղակայված «Էկոտոմատո» ՓԲԸ-ին պատկանող ջերմոցներ: Այս այցը ուշագրավ է նրանով, որ «էկոտոմատոյի» համահիմնադիրը Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանն է:

Ընկերությունը զբաղվում է վարդերի արտադրությամբ, և վարչապետին հայտնել են, որ այս տարվա ընթացքում 22 միլիոն հատ վարդ են արտահանելու: Սակայն տարօրինակն այն է, որ այս հսկայական ընկերությունը անցած տարի այնքան քիչ հարկ է վճարել, որ նույնիսկ առաջին 1000  խոշոր հարկատուների ցանկում տեղ չի գտել:  Նույն տարածքում տեղակայված մեկ այլ ընկերություն` «Արմյանսկի ուրաժայը» նույնպես հսկայական ջերմոցներ ունի, նույնպես դրա համահիմնադիրը Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականն է` Արամ Ղարիբյանը և նույնպես տեղ չի գտել առաջին 1000 հարկատուների ցանկում:

Այս երկու ընկերությունն էլ ժամանակին մի քանի անգամ հարկային որոշակի արտոնություններ են ստացել կառավարությունից: Նկատենք, որ 2015 թվականին թե «Էկոտոմատոն» և թե «Արմյանսկի ուրաժայը» խոշոր հարկատուներ էին և վճարել էին համապատասխանաբար 400 և 185 միլիոն դրամի հարկ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս