
Մարտի 29-ին աշխարհահռչակ ռոք երաժիշտ, վոկալիստ և System of a Down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը ժամանել է Երևան:
Սերժ Թանկյանը ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում անկախ դիտորդ կլինի:
2016թ. սեպտեմբերին հայկական սփյուռքի մի շարք հայտնի ներկայացուցիչներ հիմնել էին «Հայաստանում արդարություն» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին: