Պուտինը 142 հազար մարդու զորակոչի մասին հրամանագիր է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական բանակ այս գարնանը 142 հազար մարդու զորակոչի մասին հրամանագիր է ստորագրել, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալին:

«2017թ. ապրիլի 1-ից մինչև հուլիսի 15-ն իրականացնել 18-27 տարեկան ՌԴ քաղաքացիների զորակոչը՝ 142000 մարդ»,-ասվում է հրամանագրում:

Մեկ տարի առաջ ՝ Պուտինի հրամանագրի համաձայն, գարնանային զորակոչի ընթացքում ՌԴ զինված ուժերը համալրվել է 155 հազար նորակոչիկով:

Նոր հրամանագիրն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուտինը մեծացրել է ՌԴ Զինված ուժերի անձնակազմի թվաքանակը:




Լրահոս