
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը հայտարարել է, որ իր հոր թիմում պաշտոնական աշխատակից կդառնա, սակայն աշխատավարձ չի ստանա, փոխանցում է АР-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նա «լսել է հասարակության դժգոհությունները»՝ կապված այն բանի հետ, որ նա փաստացի հոր խորհրդականն է, սակայն պաշտոնական դիրք չի զբաղեցնում:
Սպիտակ տունն, իր հերթին, հայտարարություն է տարածել, որում ողջունվում է Իվանկայի որոշումը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իվանկա Թրամփը Սպիտակ տան ադմինիստրատիվ շենքում կաբինետ է ստացել:
Սկզբնապես ԱՄՆ նախագահի դուստրը հայտարարել էր, որ նա որևէ պաշտոն չի զբաղեցնի հոր ադմինիստրացիայում: Իվանկայի ամուսինն արդեն նախագահի խորհրդական է համարվում: