Այսօր Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Նորաշեն համայնքի բնակիչները ՀՀ կառավարության առջև էին:
Շաբոյանների 15 հոգուց բաղկացած ընտանիքը փոձում է աշխատանք գտնել Հայաստանում, քանի որ ընտանիքի հոր` Վիրաբ Շաբոյանի խոսքով` 114 հազար նպաստը, որը ստանում են Արցախում, չի բավականացնում գոյատևելու համար:
Վիրաբ Շաբոյանը պատրաստ է Հայաստանում ցանկացած աշխատանք կատարել, միայն թե կարողանա պահել ընտանիքին: Այս պահին նրանք վարձակալությամբ Նոր Նորքի 2-րդ զանգվածում են բնակվում. բարի մարդիկ լուծել են մեկ ամսվա վարձի խնդիրը:
Ի դեպ, շուտով լույս աշխարհ կգա ընտանիքի 14-րդ երեխան: Անցած տարի երեխաները երկու ամիս դպրոց չեն գնացել: Եվ միայն հարևանների օգնությունը ստանալուց հետո են կարողացել երեխաներին դպրոց ուղարկել:
Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, փոխանակ լսելու ընտանիքի գանգատը, նախատեց նրանց, թե ինչու են թողել իրենց տուն-տեղ և եկել Հայաստան:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: