Լավրովը պատմել է՝ երբ կհանդիպեն Թրամփն ու Պուտինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա, երբ կողմերին հարմար լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պուտինն ու Թրամփը շփվել են հեռախոսով ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո: Նրանք զրուցել են, քննարկել են մեր հարաբերություններում առկա առանցքային խնդիրները, և , իհարկե, միջազգային առանցքային հարցեր: Նրանք համաձայնության են եկել»,-ասել է Լավրովը The National Interest ամսագրի հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ Թրամփի երդմնակալությունից հետո նախագահները կրկին զրուցել են և հաստատել, որ անհրաժեշտ է միջազգային խնդիրների արդյունավետ լուծման ճանապարհներ գտնել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է կայանալ հուլիսին Համբուրգում  G20-ի (Մեծ քսանյակ) գագաթաժողովի շրջանակներում:




Լրահոս