Կոմկուսին դաշինք կազմելու առաջարկներ են արվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նախընտրական քարոզարշավն ամփոփեց «Հայաստանի կոմունիստական» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Տաճատ Սարգսյանը: Նա նշեց, որ իրենց կուսակցությունը տարբեր տարիներին ոչ օբյեկտիվ պատճառներով չի հայտնվել խորհրդարանում, սակայն դա չի ընկճել նրանց:

«Նաև այն կարծիքին ենք, որ չնայած 70 տարի Խորհրդային Հայաստանը ղեկավարելուց հետո ղեկավար դերի մեջ չէ կուսակցությունը, սակայն քանի որ 70 տարի մարդն ապրել է ըստ պահանջի, Կոմկուսին մոռացած չի լինի։ Դա փաստվեց ժողովրդի հետ հանդիպման ժամանակ»,- ընդգծեց նա։

Սարգսյանի խոսքով` դաշինք կազմելու առաջարկներ են ստացել, սակայն մերժել են, քանի որ գաղափարախոսությունների տարբերություն է եղել: Տաճատ Սարգսյանը հավելեց, որ Հայաստանը պետք է օդային և ցամաքային ճանապարհների հարցը լուծի և զարգացնի տնտեսությունը։




Լրահոս