ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց քարոզարշավի ընթացքը:

Նա իր խոսքում անդրադարձավ քարոզարշավի արդյունքներին, խորհրդարան անցնելուց հետո այս կամ այն ուժի հետ համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև քաղաքական ուժերի շանսերին, ապա` Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին:

«Եթե պարոն Տեր-Պետրոսյանը մեր ասածը մեկնաբանում է այնպես, որ մեր ասածը նշանակում է, թե Ղարաբաղի հարցը երբեք չի լուծվելու, իր ասածն էլ նշանակում է հետևյալը՝ Ղարաբաղը երբեք ինքնորոշված չի լինելու, այսինքն՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը երբեք չի ճանաչվելու: Այսինքն՝ ինքն էլ ասում է, որ Ղարաբաղի հարցը երբեք չի ստանա այնպիսի լուծում, որը մեզ համար ընդունելի կլինի: Եթե ինքն այդպես է մեկնաբանում, ես էլ այսպես եմ մեկնաբանում»,- ասաց նա:

Անդրադառնալով քաղաքական ուժերի շանսերին` Փաշինյանը նկատեց. «Խորհրդարան կանցնեն 3 քաղաքական ուժեր՝ «Հանրապետական» կուսակցությունը, «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները: 95 տոկոսով համոզված եմ ՝ այս կանխատեսումներն իրականանալու են»:

Նա նաև նշեց, որ խորհրդարան անցած ուժերից «Ծառուկյան» դաշինքը սերտորեն համագործակցելու է ՀՀԿ-ի հետ. «Գուցե անունը կոալիցիա չդնեն, ցանկացած այլ անունով կհամագործակցեն, ինչպես հիմա «Դաշնակցությունն» է համագործակցում»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս