Սերժ Սարգսյանի ռեյտինգը քուչի Մովսեսիկի, Աբուլիկի ռեյտինգից ցածր է. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի ռեյտինգը քուչի Մովսեսիկի, Աբուլիկի ռեյտինգից ցածր է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ի վարկանիշին, ասաց ԵԼՔ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև վստահեցրեց, որ «Ելք» դաշինքը շանսեր ունի մեծամասնություն կազմելու:

«Ընտրություններում կհաղթենք այն դեպքում, եթե քաղաքացիները, որոնք վստահեցրել են, որ քվեարկելու են մեր օգտին, քվեարկեն»,- ասաց նա:

Խոսելով հետընտրական գործընթացների մասին` Փաշինյանը նշեց, որ դաշինքը կմտնի այն ժամանակ, երբ պարզվի, որ ժողովուրդն իրենց օգտին քվեարկել է, բայց այդ ձայները, մանդատները գողացվել են։

«Եթե չկա հիմնավորում, որ ժողովուրդը մեր օգտին քվեարկել է, հետընտրական պրոցեսներ չեն լինի։ Ուզո՞ւմ եք այլ իրականություն՝ գնացե՛ք քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին»,- հավելեց նա:




Լրահոս