Մեզանից շատերին թվում է, թե ատամները խնամելը հեշտ է և անհրաժեշտ է միայն ամեն օր մաքրել: Սակայն իրականում պարզվում է, որ 10-ից միայն մեկն է ճիշտ խնամում բերանի խոռոչը:
Ատամի խոզանակ
Ամենատարածված սխալն այն է, որ չափազանց փափուկ կամ չափազանց կոշտ խոզանակ են ընտրում:
Անհրաժեշտ է ընտրել միջին կոշտության խոզանակ: Երկար և ռեզինե պոչով խոզանակ ընտրեք: Այդպես ձեռքը չի սահի:
Կարևոր է. անընդունելի է երկար ժամանակ միևնույն խոզանակն օգտագործելը: Այն անհրաժեշտ է փոխել 3 ամիսը մեկ:
Ատամի մածուկ
Հաճախ մենք մեծ քանակությամբ մածուկ ենք քսում խոզանակի վրա: Սակայն ճիշտ մաքրման համար անհրաժեշտ է ավելի քիչ մածուկ:
Ատամների մաքրում
Դիմացի ատամները անհրաժեշտ է մաքրել վերև-ներքև՝ որոշ կանոններ հաշվի առնելով:
Ատամների մաքրման մի քանի կանոն.
– պետք է տևի առնվազն 3 րոպե
– խոզանակը պետք է պահել ատամների և լնդերի նկատմամբ 45 աստիճան անկյունով:
– պետք է սկսել դիմացի ատամներից
– ստորին ատամները մաքրում են ներքևից վերև, իսկ վերևինները՝ հակառակը
– խոզանակի հակառակ կողմով պետք է մաքրել լեզուն
Ատամի թել
Մեզանից շատերը դրան մեծ նշանակություն չեն տալիս, և իզուր: Ատամի թելով ատամները մաքրելը ոչ միայն կանխում է ատամնաքարի առաջացումը, այլև ամրապնդում է լնդերը: